Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com
Ախտանիշ, որ հանդիպում է բարակ աղու մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում։ Այս երևույթը պայմանավորված է բարակ աղիում ավելցուկային գազագոյացմամբ։
Ռիսկի գործոններ
Ռիսկի խմբում են.
- ցելիակիայով հիվանդները,
- գրգռված աղու համախտանիշով հիվանդները (ֆունկցիոնալ փորկապություն կամ լուծ)։
Կլինիկական դրսևորումներ
Ցելիակիան արտահայտվում է մի շարք ախտանիշներով. լուծ` պոլիֆեկալիայով և ստեատորեայով, երկաթդեֆիցիտային անեմիա, հիպոկալեմիա, հիպոկալցեմիա, ցնցումներ, հիպոպրոտեինեմիկ այտուցներ, երեխաների մոտ հետ է մնում ֆիզիկական զարգացումը, կանանց մոտ՝ ամենորեա, անպտղություն։ Որովայնի փքվածությունը պայմանավորված է հիպոկալեմիայի հետևանքով աղիների տոնուսի իջեցմամբ, ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ` աղիքային ֆերմենտների ցածր պարունակությամբ և թաղանթային մարսողության խանգարմամբ։
Ախտորոշումը
Որովայնի փքվածությունը որպես ախտանիշ հայտնաբերվում է կլինիկական դրսևորմամբ, ախտորոշումը այդ ախտանիշի առաջացման պատճառի որոշումն է։
«Ցելիակիա» ախտորոշումը դրվում է իմունաբանական թեստերի հիման վրա՝ հյուսվածքային տրանսգլուտամինազայի նկատմամբ հակամարմինների որոշմամբ, տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական ճյուղից բիոպտատի ձևաբանական հետազոտմամբ։ Այդ բիոպտատների հոմոգենատում որոշվում են ֆերմենտները՝ կարբոհիդազաները, որոնց պարունակության իջեցումը բերում է մարսողության գործընթացի խանգարման ինչպես ցելիակիայի դեպքում, այնպես էլ` գրգռված աղու համախտանիշի դեպքում։ Ածխաջրերի մանրէային ճեղքման արդյունքում, բարակ աղիներում բակտերիաների տարածման դեպքում առաջանում են գազեր՝ բերելով փքվածության առաջացման։
Բուժումը
Բուժումն ամբուլատոր է: Ցելիակիայի դեպքում հարկ է ամբողջ կյանքում խստորեն հետևել ոչ գլյուտեինային սննդակարգին: Ֆերմենտների անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում պահպանել ցածր ածխաջրային սննդակարգ, նաև նշանակվում է ռեբամիպիդ` 100 մգ, օրը 3 անգամ, 3 ամսվա ընթացքում։
Ստացիոնար. ներծծման խանգարման համախտանիշով ցելիակիայով հիվանդներին նշանակվում է ոչ գլուտեինային սննդակարգ և նյութափոխանակային խանգարումների շտկում (ալբումինի, կալիումի աղերի, կալցիումի, վիտամինների, երկաթի պրեպարատների ներերակային ներմուծում)։
Հսկողություն։ Ցելիակիայով հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ, խորհուրդ է տրվում բժշկին այցելել 6 ամիսը մեկ անգամ։ Ռեբամիպիդով բուժման դեպքում խորհուրդ է տրվում բարակ աղու լորձաթաղանթում ֆերմենտների պարունակությունը կրկնակի ստուգել 3 ամիս հետո։
07.06.2019 Կարդացեք նաև
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ